Բաժիններ՝

Բաչո Ախալայան ներման խնդրանքով կդիմի Միխեիլ Սաակաշվիլիին

Грузия Online-ի փոխանցմամբ՝  հետաքննության տակ գտնվող և գործերից մեկով ազատազրկման դատապարտված Վրաստանի պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայայի ներկայացուցիչները ներման խնդրանքով մոտակա օրերին դիմելու են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:

Ախալայայի փաստաբան Գեորգի Օնիանին հայտարարել է, որ օրենքում գրված է, որ նախագահն իրավունք ունի ներում շնորհել անձին, եթե նա դատապարտվել է որևէ հանցանքի համար, այդ թվում նաև այսպես կոչված բանտային խռովության գործով, ինչի համար Ախալայային հոկտեմբերի 28-ին դատապարտել են 3 տարի և 9 ամիս ժամկետով ազատազրկման:

Փաստաբանի խոսքերով՝ Սաակաշվիլին բնականաբար կարող էր հոկտեմբերի 29-ին մյուսների հետ մեկտեղ ներում շնորհել նաև Ախալայային (Սաակաշվիլիի արձակած վերջին համաներումը), սակայն իրենք նման խնդրանքով չէին դիմել նրան:

Փաստաբանը հավելել է, որ չնայած նրան, որ Միխեիլ Սաակաշվիլին զբաղեցրած պաշտոնում մնալու է երկու շաբաթից քիչ ավելի՝ ներում շնորհելու համար նրան անհրաժեշտ չէ երկու շաբաթ, և որ իրենք մտադիր են ներման խնդրանքով դիմել նրան:

Դատարանն այսօր Ախալայային արդարացրել է այսպես կոչված 7 հատուկջոկատայինների գործով: Նոյեմբերի 18-ին տեղի կունենա 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով Ախալայայի դեմ ներկայացված մեղադրանքի հետ կապված դատական գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս