Բաժիններ՝

Որոշ պաշտոնյաներ զարմացնում են նախկին փոխոստիկանապետին

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ինչպես ասում են, զարմանքի զգացողությունից զուրկ մարդիկ աշխարհի ամենաանհետաքրքիր մարդիկ են: Այդ է պատճառը երևի, որ մեր որոշ պաշտոնյաներ չեն թողնում, որպեսզի մենք անհետաքրքիր դառնանք…

Լսելով կամ կարդալով ՈՐՈՇ պետական-կուսակցական գործիչների, պաշտոնյաների ՈՐՈՇ ելույթները, հարցազրույցները, մեկնաբանությունները խիստ զարմանում եմ, տարակուսում և անկախ ինձանից, ակամա դառնում հետաքրքիր…

Ինչ է նրանք տեղյակ չե՞ն իրենց ղեկավարած բնագավառներից, չեն կարո՞ղ մի երկու իմաստալից, հոդաբաշխ միտք արտահայտել առանց ծաղրական մեկնաբանությունների արժանանալու…

Զարմանում եմ, թե ինչքան անպատրաստ կամ անլուրջ մեկնաբանություններ, մտքեր են արտահայտում այս կամ այն խնդրի, հարցի պարզաբանման կապակցությամբ:

Դժվա՞ր է գիտակցել, որ անցան ամենաթողության ժամանակները, որ հասարակությունը հիմա առավել ուշադիր և խիստ է մոտենում իրենց արտահայտած ամեն մի խոսքին, ամեն մի «մտքի գոհարներին»…

Հարցին նման քամհարանքով մոտենալու կամ մեղմ ասած չմտածված մտքեր արտահայտելու դեպքում դուք կարծիք եք ստեղծում ողջ պետական կառավարման մարմինների, իշխանությունների մասին առհասարակ: Եթե ինչ-որ դժվարություններ էլ ունեք մտքերը հանպատրաստից ձևակերպելու կամ խելացի, փաստարկված արտահայտվելու հարցում, ապա գոնե փորձեք խուսափել, խուսանավել կամ ընտրել միակ «անշառ» տարբերակը` «առանց մեկնաբանության»…

Բայց այդ դեպքում էլ ձեր պաշտոնավարման նպատակահարմարությունն է դառնում «առանց մեկնաբանության»…

Այնպես որ, իրոք` առանց մեկնաբանության»…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս