Ես անհատներից և մասնագետներից չեմ դժգոհ եղել, ես դժգոհ եմ եղել պայմաններից. Սոս Ջանիբեկյան
Եթե նկատողությունը ինչ-որ բան կփոխի, ես կողմ եմ:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է դերասան Սոս Ջանիբեկյանը՝ անդրադառնալով իր հետ կապված միջադեպից հետո «Շտապօգնության» երեք աշխատակիցներին նկատողություն տալուն:
Նա շեշտել է, որ ինքը իր գործի մեջ ընդունում է բոլոր տեղին նկատողությունները, ամեն ինչ փորձում է անել պրոֆեսիոնալ եւ կատարյալ, եթե սկսի իր գործի մեջ թերանալ, ավելի լավ է մասնագիտությունս փոխի:
«Ես չեմ ուզում, որ ոչ մի անհատի նկատողություն արվի, եթե իրենից չի կախված, առհասարակ ես անհատներից եւ մասնագետներից չեմ դժգոհ եղել, ես դժգոհ եմ եղել պայմաններից՝ ոչ քաղաքակիրթ, ոչ հարմարավետ եւ ոչ հոգատար պայմաններ ստեղծելուց: Եթե ինչ-որ մեկին հեռացրել են «Շտապօգնությունից, ինձ թվում է՝ դա հարցի լուծում չէ, դա մասնակի լուծում է, ես կուզեմ, որ վերահսկողությունը ուժեղանա, պայմանները բարեկեցիկ լինեն, ավելի քաղաքակիրթ եւ զարգացած»,- ասել է նա:
Սոս Ջանիբեկյանի փոխանցմամբ՝ անհատներով հարց չի լուծվում, հարցը համակարգի մեջ է, ինքը բարձրաձայնել էր համակարգի խնդիրը, որ բարձր օղակները վերանայեն իրենց պայմանները, վերահսկողությունը, «ոչ թե անհատին հեռացնելով ինչ-որ հարց լուծեն, որ ես էլ դրանից հետո ինձ վատ զգամ, խիղճս տանջի, որ ինչ-որ մեկին զրկեցի օրվա հացից կամ գործից»:
Դերասանը նշել է, որ բուժքրոջ խոսքը, թե սավանը լվացած է եղել, պարզապես հետքերը չեն անցել, ընդհանրապես արդարացում չէ, մարդու առողջության հետ կապված ամեն ինչ պետք է ավելի ստերիլ եւ մաքուր լինի:
«Եթե նկատողությամբ ինչ-որ բան կփոխվի, ուրեմն՝ խիղճս չի տանջում, դա լավ է նաեւ իրենց համար, որովհետեւ հնարավոր է հաջորդ անգամ իրենց երեխան, ընտանիքի որեւէ անդամը լինի իրենց մոտ, եւ վերահսկում լինի: Ես կողմ եմ համակարգի վերանայմանը, դա է լուծումը»,- ասել է Սոս Ջանիբեկյանը:
Մանրամասները կարդացեք այստեղ`