Բաժիններ՝

Արքայազն Հարին պատրաստվում է ամուսնանալ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 30-ին հայտնի է դարձել, որ բրիտանական արքայազն Հարին մոտ ժամանակներս պատրաստվում է  ամուսնանալ իր ընտրյալի` Քրեսիդա Բոնասի հետ, տեղեկացնում է բրիտանական  The Sun պարբերականը:

«Անցած հանգստյան օրերին Քրեսիդան առաջին անգամ Հարիի հետ եղել է թագավորական Սանդրինհեմ  կալվածքում: Նման այցը պարտադիր է  համարվում ապագա ամուսինների համար, որոնք հավակնում են թագավորական ընտանիքի անդամ դառնալ»,- պատմել է պարբերականի աղբյուրը:

Երիտասարդներն իրենք առայժմ ոչինչ չեն հայտնում առաջիկա հարսանիքի մասին, սակայն թագավորական ընտանիքի անդամներն ու Հարիի ընկերները շարունակում են ԶԼՄ-ներին տեղեկություններ հայտնել սպասվող հարսանիքի մասին: «Եթե ամեն ինչ լավ ընթանա, նրանք շուտով կհայտարարեն ամուսնության մասին»,-ասել է  Us Weekly պարբերականի աղբյուրը:

hari2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս