Բաժիններ՝

Իսրայելը 1500 նոր տուն կկառուցի Արևելյան Երուսաղեմում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի իշխանությունները համաձայնեցրել են Արևելյան Երուսաղեմում 1500 նոր շինությունների կառուցումը: Այս մասին հայտնել է Իսրայելի բանակային ռադիոն:

Արևելյան Եվրոպայում նոր տների կառուցումը հավանության է արժանացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ներքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից: Օրեր առաջ իսրայելցի չինովնիկներից մեկը գործակալությանը հայտնել էր, որ նոր շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա ամիսներին:

Նա ընդգծել էր, որ դա համաձայնեցված է պաղեստինյան կողմի հետ՝ Վաշինգտոնում իրականացված բանակցությունների ժամանակ: Պաղեստինյան կողմի ներկայացուցիչներն իրենց հերթին հերքում են նմանատիպ պայմանավորվածությունների առկայությունը:

Իսրայելի իշխանություններն արդեն իսկ ազատ են արձակել պաղեստինցի բանտարկյալների երկրորդ խմբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031