
Վրաստանում բարձրացրածս հարցի պատասխանը ստացա Բրյուսելում. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Միխեիլ Սաակաշվիլին երեկ Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ: Հանդիպումից հետո Սաակաշվիլին հայտարարել է, որ հանդիպման ժամանակ Բառոզուին հարց է ուղղել, թե արդյոք Վրաստանը դարձե՞լ է ավելի լավ երկիր, քան 10 տարի առաջ էր:
Սաակաշվիլին ընդգծել է, որ ավելի վաղ Վրաստանում նույնպես բարձրացրել է այդ հարցը, սակայն դրա պատասխանը ստացել է միայն Բրյուսելում: Սաակաշվիլիի խոսքերով՝ Բրյուսելում հաստատել են, որ Վրաստանը ներկայումս իսկապես դարձել է ավելի լավ երկիր, քան նախկինում էր.
«Բառոզուից ես լսեցի, որ այո, Վրաստանն իսկապես դարձել է ավելի լավ երկիր: Կողքից, առավել ևս Բրյուսելից, ավելի տեսանելի է: Այդ քաղաքը մշտապես ցուցաբերել է զգուշավորություն և թերհավատություն՝ կապված գնահատականներ տալու հետ, սակայն այսօր մենք համագործակցում ենք հաջողությամբ»: