
Հինգ նախանշան, որոնք հուշում են օրգանիզմում քաղցկեղի զարգացման մասին

Քաղցկեղի ցանկացած տեսակի համար կան որոշակի ազդանշաններ, որոնք հուշում են մարդուն, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ:
Ըստ ԳԱԼԱ–ի` բժիշկները պարզաբանում են, թե օրգանիզմի որ դրսեւորումների նկատմամբ պետք չէ անտարբեր լինել եւ անհրաժեշտ է շատ արագ արձագանքել, որպեսզի քաղցկեղը չտարածվի օրգանիզմում:
• Նախ եւ առաջ հիվանդագին վիճակը: Նախնական շրջանում չկա ցավի զգացողություն, բայց կա անհարմարության զգացողություն, թուլություն եւ կոնկրետ որեւէ օրգանի առումով տհաճ զգացողություններ:
• Քաշի շատ արագ կորուստը եւս վատ ազդանշան է: Օրգանիզմում առկա ուռուցքը սկսում է արտադրել նյութեր, որոնք քայքայում են մարդու մարմինը ընդամենը ամիսների ընթացքում:
• Անընդհատ թուլության զգացողություն: Քաղցկեղային ուռուցքը առաջացնում է սակավարյունություն, թուլություն:
• Մշտական բարձր ջերմություն. իմունային համակարգը այս կերպ է արձագանքում օրգանիզմում առկա վտանգավոր դրսեւորումներին:
• Մաշկի եւ մազերի փոփոխություն: Ներքին խնդիրները չեն կարող անհետեւանք մնալ եւ արտաքին փոփոխությունների չհանգեցնել: Այս նախանշանները պահանջում են անհապաղ գնալ հետազոտման, դիմել բժիշկների եւ հնարավորինս արագ կանխել քաղցկեղի տարածումն օրգանիզմում: