Մոսկվայում հանկարծամահ է եղել անձեռնմխելի համարվող «օրենքով գողերից» մեկը
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, հոտեմբերի 28-ին Մոսկվայում 43 տարեկան հասակում մահացել է «օրենքով գող» Կոնստանտին Գինզբուրգը, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Կոստյա Գիզյա։ Հանկարծակի մահվան պատճառ է դարձել պոկված տրոմբը։
Գիզյան մոսկվացի քիչ թվով «օրենքով գողերից» էր։ Դատապարտված է եղել մեկ անգամ՝ 1991 թվականին։ Դատվել է այն ժամանակների համար մոդայիկ հոդվարծներով՝ ապօրինի զենք և շորթում խմբի կազմում։ «Օրենքով գող» ճանաչվել է 2000 թվականին։
Հիմնականում հանգուցյալ Յապոնչիկի պատճառով նա ներգրավվել էր գողական կլանների պայքարին՝ Դեդ Հասանի կողմնակիցների շարքում։ Նա մնաց այդ դիրքերում մինչև Հասանի մահը։ Աշխատում էր զերծ մնալ ինտրիգային կոնֆլիկներով, որպեսզի չնեղացնի ոչ դեդականներին, ոչ էլ քութայիսցիներին, որոնք քիչ դեր չեն խաղացել նրա կայացման գործում։
Ծագումով մոսկվացի լինելով՝ Գինզբուրգը համարվում էր, այսպես ասած, անձեռնմխելի «օրենքով գողերից» մեկը, ով հազվադեպ է խնդիրներ ունենում իրավապահների հետ։ Գիզյան չէր վախենում երևալ հասարակության մեջ, ներկա էր գտնվում թե հայտնի դեմքերի հուղարկավորություններին, թե, օրինակ, համերգների։
Նա նաև հայտնի էր որպես պոկերի մեծ սիրահար և խաղացող։ Հայտնի էր պրոֆեսիոնալ պոկերի աշխարհում և անգամ մասնակցել է համաշխարհային սերիայի մրցույթներից մեկին։
Ըստ «Прайм Крайм»-ի