Բաժիններ՝

2013 թվականի լավագույն սպորտային մեքենաները՝ ըստ Forbes-ի (լուսանկարներ)

Forbes Ուկրաինան հրապարակել է 2013 թվականի վարկանիշը։ Առաջին եռյակում են Bugatti SuperVeyron, McLaren P1 և Chevrolet Corvette C7 Stingray մեքենաները։

 

 

 

 

1. Bugatti SuperVeyron

1-Bugatti-SuperVeyron-460x306

Ֆրանկֆուրտի ավտոսալոնում Bugatti ավտոմոբիլային բրենդը ներկայացնելու է Veyron սուպերմեքենայի նոր տարբերակը։ Նախնական տվյալների համաձայն՝ մեքենայի առավելագույն արագությունը կլինի 470կմ/ժ, իսկ գինը՝ մոտ 2.5 միլիոն դոլար։ Bugatti SuperVeyron-ը զինված կլինի 9.6 լիտր աշխատանքային ծավալ ունեցող 6-մխոցանի շարժիչով, որը թույլ կտա 100կմ/ժ արագությանը հասնել ընդամենը 1.8 վայրկյանում։

 

 2. McLaren P1

2-superkar-McLaren-P1_slayder-460x223

McLaren P1-ի փակ պրեզենտացիան տեղի էր ունեցել Բևերլի Հիլզում։ Իսկ դրանից առաջ մեքենան ցուցադրվել էր Փարիզի ավտոսալոնում։ Չնայած դրան՝ այս երկաթյա նժույգի մասին դեռ շատ քիչ բան է հայտնի։ Օրինակ, ավտոարտադրոողը միլիարդատերերից աչքերից դեռևս գաղտնի է պահում մեքենայի սրահը։ Չեն տարածում նաև տեխնիկական հնարավորությունների մասին տեղեկությունները։ Մասնագետները առայժմ միայն ենթադրում են, որ McLaren P1-ի կապոտի տակ թաքնված է 8-մխոցային շարժիչ՝ 800 ձիաուժ հզորությամբ։ Նշվում է նաև, որ մեքենայի առավելագույն արագությունը կկազմի 385կմ/ժ։ Այն արտադրվելու է սահմանափակ քանակությամբ՝ 500 նմուշ, որոնցից յուրաքանչյուրը կարժենա 1.1 միլիոն դոլար։

 

3. Chevrolet Corvette C7 Stingray

3-Chevrolet-Corvette-Stingray4-460x345

Դետրոյթի ավտոսալոնին General Motors-ը ներկայացել էր Chevrolet Corvette Stingray-ի նոր տարբերակով։ Կուլտային այս մեքենան ստացել է նոր դիզայն և հիանալի տեխնիկական հնարավորություններ։ Հայտնի է, որ մեքենան ունի 8-մխոցիային շարժիչ՝ 450 ձիաուժ հզորությամբ։ Գնորդներին կառաջարկվի փոխանցման տուփի երկու տարբերակ՝ 7 աստիճանանանոց ավտոմատ կամ 6 աստիճանանոց մեխանիկական։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս