
Վարչապետը հաղորդում է տվել հանցագործության մասի՞ն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հայտարարեց, որ գործազուրկների համար սահմանված նպաստը խիստ անարդյունավետ է, հատկացված գումարների 94%-ը չի հասել անապահով գործազուրկներին և միայն 6 տոկոսն է հասել շահառուներին: Անդրադառնալով այս հայտարարությանը` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց. «Պարոն վարչապետը հայտարարեց, որ այդ նպաստների շուրջ 94 տոկոսը ստացել են մարդիկ, ովքեր իրավունք չունեին, սա հաղորդո՞ւմ չէ հանցագործության մասին»: Ի պատասխան այս հարցի՝ Հհ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ ըստ նրա` այդ համակարգում կան որոշակի խնդիրներ, որոնք ոչ հետեւողական աշխատանքի արդյունք են: