Ինչպես գործազուրկների թիվը նվազեցնել 6800-ով
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ-ում ընթացող 2014թ.-ի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին խնդրեց անդրադառնալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, թե գործազուրկների համար հատկացված նպաստների 94 տոկոսը փոշիացել են և միայն 6 տոկոսն են հասել իրական գործազուրկներին: «Այս երևույթի հետ կապված, թե որքանո՞վ արդյունավետ կամ անարդյունավետ էր նպաստի հատկացումը, համապատասխան հանձնաժողովի նիստում կանդրադառնան, բայց հաջորդ տարվա համար մենք 6800 գործազուրկների թվի նվազում ենք կանխատեսել, որը հիմնականում պայմանավորված է վարչապետի նշած գործոնով: Այո, գոյություն ունեին ընտանինքեր, որոնք ֆորմալ էին գործազուրկ, անապահով չէին»,- պարզաբանեց Դավիթ Սարգսյանը: Հիշեցնենք, որ անդրադառանալով ԱԺ կայացրած որոշմանը՝ զրկելու գործազուրկներին 18.000 դրամ նպաստներից, ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ունենք խիստ անարդյունավետ համակարգ, և նպաստների միայն 6 տոկոսն էր հասնում շահառուներին: «Սա մեր երկրի համար արդյունավետ համակարգ չէ: Մենք ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձը, շատ երկրներ այսպիսի համակարգ չունեն, աղքատ երկրների համար այս համակագը չի կարող արդյունավետ լինել»,- ասել էր Տիգրան Սարգսյանը: