
Ինչո՞ւ է դանդաղել տնտեսական աճի տեմպը. Տիգրան Սարգսյանի հիմնավորումները

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովում, 2014 թվականի բյուջեի ներկայացման ժամանակ, անդրադարձավ 2013թ. պետական բյուջեին և ներկայացրեց այն հիմնավորումները՝ ինչու է տնտեսական աճի ցուցանիշի աճի տեմպը դանդաղում:
«Տնտեսական աճի տեմպերի նվազման պատճառները երկու խմբից են բաղկացած: Առաջին պատճառը արտաքին գործոններն են, որոնք մշտապես ազդեցություն են թողնում ցուցանիշի վրա, քանի որ բաց տնտեսական մոդել է ներդված: Տնտեական աճ են ապահովում նաև մասնավոր ներդրումները. այստեղ ունենք նահանջ, որովհետև ներդրումները նվազում են: Սա մեզ մտահոգում է, և բիզնես միջավայրը պետք է լինի մեզ համար առաջնահերթություն: Մեզ մտահոգում է շինարարության ոլորտում ստեղծված իրավիճակը: Այստեղ մենք ունենք շինթույլտվությունների բնագառավում բյուրոկրատիայի բարձր աստիճան, ինչպես նաև կայուն նվազում: Հաջորդ բացասական գործոնը, որն ազդել է ցուցանիշի վրա, բարձր գնաճային միջավայրն է, որը հաջորդեց այն ժամանակ, երբ շեշտակիորեն բարձրացան գազի, էլէկտրաէներգիայի գները»,- պարզաբանեց գործադիրի ղեկավարը: