
Հայաստանի ընտանիքների պարտքը

ՀՆԱ-ի համեմատ տնային տնտեսությունների պարտքի առավել մեծ աճի հետևանքով չափավոր աճել է պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը և կազմել է 17.8%։ Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ 2013թ. ֆինանսական կայունության հաշվետվության մեջ։ ԿԲ մասնագետները նշում են, սակայն, որ այդ ցուցանիշը զիջում է Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների ցուցանիշներին: Այստեղից կարելի է ենթադրել, որ պարտքի բեռի հետագա չափավոր աճը ֆինանսական կայունության վրա ազդող էական ռիսկեր չի կարող առաջացնել:
Տնային տնտեսությունների պարտքի բեռի գերակշիռ մասը ֆինանսական հաստատությունների և, մասնավորապես, բանկերի նկատմամբ պարտավորություններն են: 2013 թ. առաջին կիսամյակում ֆինանսական հաստատությունների հանդեպ տնային տնտեսությունների պարտավորություններն ավելացել են 15.0%-ով: