Բաժիններ՝

Ռուսաստանը ներկայացնող Միխայիլ Ալոյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայազգի Միխայիլ Ալոյանը պաշտպանել է 2011 թվականին նվաճած աշխարհի չեմպիոն կոչումը՝ բռնցքամարտի աշխարհի առանջության եզրափակիչում հաղթանակ տանելով  Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լատիպովի նկատմամբ։ 3 մրցավարներից երկուսը հաղթանակը տվել են Ալոյանին՝ միավորների հետևյալ հարաբերակցությամբ՝ 29:28, 29:28, 28:29:

Նշենք, որ  52 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Հայաստանը ներկայացնող Նարեկ Աբգարյանը  հաշվով զիջել էր հենց Լատիպովին:

Ցավոք սրտի, Հայաստանը ներկայացնող բոլոր բռնցքամարտիկները անհաջողության են մատնվել Ալմա Աթայում ընթացող աշխահի առաջնությունում։ Այնպես որ, մնում է մխիթարվել միայն այլ դրոշների ներքո հանդես եկող մեր հայրենակիցներով։

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031