
Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Լուկաշենկոյի հրավերին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունն աջակցում է ընտրած արտաքին կուրսին և չի շեղվի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման ուղուց:
Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո և տեղեկատվության դեպարտամենտի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, ով Վրաստանին հրավիրել էր վերադառնալ ԱՊՀ-ի կազմ.
«Հավանաբար, Լուկաշենկոն այդ մասին հայտարարել է՝ ելնելով նրանից, որ Մինսկում անցկացվում է ԱՊՀ երկրների ղեկավար խորհրդի նիստ: Իրականում անփոփոխ է մեր դիրքորոշումը, մեր արտաքին կուրսը:
Դա եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրումն է: Դա Վրաստանի ժողովրդի ընտրությունն է, և երկրի կառավարությունը հավատարիմ է այդ կուրսին»: