Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանին հրավիրել է վերադառնալ ԱՊՀ-ի կազմ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանին հրավիրել է վերադառնալ ԱՊՀ-ի կազմ: Լուկաշենկոն այս հայտարարությունն արել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ.

«Մենք ցանկանում ենք, որ Վրաստանը վերադառնա ԱՊՀ-ի կազմ: Վրաստանն ունեցել է որոշակի պատճառներ ԱՊՀ-ի կազմը լքելու համար: Վրաստանում, այդ թվում նաև ղեկավարությունում, շատերն են ցանկանում ունենալ հարթակ, ուր կարելի կլինի քննարկել ոչ միայն քաղաքական, այլև՝ տնտեսական հարցեր, մեր պետությունների կենսական հարցեր: Խոսքից գործի անցնելու համար անհրաժեշտ է փնտրել ոչ թե այն, ինչը բաժանում է երկրին, այլ այն, ինչը միավորում է նրան»:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալու մասին հայտարարել է 2008 թվականի օգոստոսի 12-ին: Դրանից երկու օր անց դա հաստատեց Վրաստանի խորհրդարանը:

Տեսանյութեր

Լրահոս