
Իրանի ԱԳՆ-ը անարդար է որակել ՄԱԿ-ի զեկույցը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզեհ Աֆհամը «անարդար և քաղաքական» է որակել ոչ վաղ անցյալում Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը, որը կազմել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդը:
Աֆհամի խոսքերով՝ Իրանը չի ընդունում երկրում մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցողի պաշտոնում Շահիդի նշանակումը՝ դա համարելով վիրավորանք. «Զեկույցում չկա տեղեկատվության որևէ իրավական հաստատում: Ծայրահեղականությունից, ահաբեկչությունից ու բռնությունից տառապող տարածաշրջանում Իրանը հանդիսանում է կայունության առանցք»:
Նշվում է, որ Մալդիվյան կղզիների նախկին արտգործնախարար Ահմեդ Շահիդը Իրանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի պաշտոնում նշանակվել է 2011 թվականի հունիսի 17-ին: Չնայած դրան՝ Իրանը նրան թույլ չի տվել մուտք գործել երկիր