Բաժիններ՝

Այս տարի Իրանում կալանավորվել է 15 լրագրող. ՄԱԿ-ի զեկույց

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի Իրանում կալանավորվել է 15 լրագրող: Այս մասին հայտարարել է Իրանում մարդու իրավունքների իրավիճակի գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդը՝ ներկայացնելով իր երրորդ զեկույցը.

«2013 թվականի հունվարից երկրում կալանավորվել է 15 լրագրող: Դրանով իսկ կալանքի տակ վերցված ԶԼՄ-ների աշխատակիցների ու բլոգերների ընդհանուր քանակը հասավ 70 մարդու: Միայն հուլիսին Իրանում փակվել է 67 ինտերնետ-սրճարան և արգելափակվել է 5 միլիոն վեբ-կայք»:

Զեկույցում նաև խոսք է գնում Իրանում կանանց իրավունքների, ինչպես նաև կրոնական փոքրամասնությունների սահմանափակումների մասին, ինչը մասնավորապես վերաբերում է դավանանքին, ազատ արտահայտվելուն ու ազատ հանրահավաքներ անցկացնելուն:

Զեկույցում հատուկ մտահոգություն է հայտնվում Իրանում իրագործվող մահապատիժների կապակցությամբ: Ընդգծվում է, որ 2012 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունիսն Իրանում մահապատժի է ենթարկվել 724 մարդ, որոնց մի մասը՝ հրապարակավ: Նշվում է, որ Իրանի իշխանություններն այդպես էլ թույլ չեն տվել, որ Ահմեդ Շահիդը մուտք գործի երկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս