
Ավտովթար Երևանում. ամուսիններն ու նրանց դուստրը տեղափոխվել են հիվանդանոց

shamshyan.com –ի փոխանցմամբ` հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ 44-ամյա Դավիթ Սնխչյանը, վարելով ВАЗ 2106 մակնիշի 33 LV 394 համարանիշի ավտոմեքենան, Մարգարյան թիվ 14 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի հետևանքով վարորդ Դ. Սնխչյանն ու ավտոմեքենայի ուղևորներ` 45-ամյա Սիրանուշ Բաղյանն ու 19-ամյա Սեդա Սնխչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Ըստ տեղեկությունների`վարորդ Դ. Սնխչյանն ու ուղևոր Ս . Բաղյանը ամուսիններ են , Իսկ Ս. Սնխչյանը նրանց դուստրն է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: