Ավագ հարկային տեսուչը Երևանում Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղում մահացել է
shamshyan.com –ի փոխանցմամբ` հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20 :00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի բնակիչ, 30-ամյա Մարատ Մովսիսյանը, վարելով Mercedes մակնիշի 07 FF 707 համարնիշի ավտոմեքենան, Արշակունյաց փողոցում, «Կինոհայրենիքի» խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Հետիոտնը ` Սուսաննա Հովհաննիսյանը տեղում մահացել է: Հաղորդվում է, որ վարորդ Մ. Մովսիսյանը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ստուգումների բաժնում` որպես ավագ հարկային տեսուչ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: