
Գողություն` երթուղային ավտոբուսի սրահից

Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայից, երթուղային ավտոբուսի սրահից գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Խ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կանացի դրամապանակ` գումարով և բանկային ու սոցիալական քարտերով:
Ոստիկանության ծառայողները պարզել են տուժողի անձը:
Կատարվում է հետաքննություն: