
Պակիստանի վարչապետն ԱՄՆ-ին կոչ է արել վերջ դնել անօդաչու թռչող սարքերի հարվածներին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը երեկ հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպման ժամանակ նա բարձրացրել է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կողմից Պակիստանի տարածքին հարվածներ հասցնելու հարցը:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Շարիֆը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ ընդգծել է այդպիսի հարվածներին վերջ դնելու անհրաժեշտությունը: Օբաման չի մեկնաբանել այդ հայտարարությունը:
Այս շաբաթ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը խախտում է միջազգային նորմերը և պարբերաբար սպանում է խաղաղ բնակիչների՝ Պակիստանի տարածքում ահաբեկիչներ որսալիս: Սպիտակ տունը համակարծիք չէ նրա հետ: