Իրանը պատրաստ է օգտագործել իր մինչև 20 տոկոս հարստացված ողջ ուրանը

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իրանն ուրանի հարստացումը դադարեցրել է 20 տոկոսանոց մակարդակի վրա և ունի բավականաչափ ուրան՝ Թեհրանի միջուկային փորձարարական ռեակտորին վառելիքով ապահովելու համար:

Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի՝ ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Հոսեին Նագավի Հոսեյնին:

Նա հավելել է, որ Իրանը կարիք չունի՝ ավելի մեծ քանակությամբ հարստացված ուրան ստանալու համար: Իրանական կողմի պնդմամբ՝ Թեհրանի միջուկային ռեակտորը նախատեսված է բժշկական իզոտոպներ ստանալու համար:

Հոսեյնին ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է օգտագործել իր տրամադրության տակ առկա ողջ ուրանը, որը հարստացված է մինչև 20 տոկոս: Պատգամավորի խոսքերով՝ դա հնարավորություն կտա խուսափել այն մտահոգություններից, որոնք կապված են այդ ուրանը ռազմական նպատակներով օգտագործելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս