Վրաստանի կառավարությունն աջակցություն է հայտնել Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը ողջունել է երեկ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որում աջակցություն է հայտնվում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելուն և ընդգծվում են ԵՄ-ի պարտավորությունները «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների հանդեպ:

Վրաստանի կառավարության տարածած հայտարարությունում նշված է, որ Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից առաջ նման բանաձև ընդունելը հանդիսանում է այն առաջընթացի վկայության ցուցիչ, որին Վրաստանը հասել է Ասոցացման համաձայնագրի կնքման ճանապարհին:

Բացի այդ, բանաձևն ընդգծում է այն, որ Եվրախորհրդարանն աջակցում է առաջիկա գագաթաժողովում Վրաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը:

Վրաստանի կառավարության հայտարարությունում ուշադրություն է հրավիրվում նրա վրա, որ այդ բանաձևն ընդունվել է հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններից օրեր առաջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031