
«Nissan»-ը ողջ աշխարհից 180 հազար ամենագնաց է հետ կանչում` արգելակների թերության պատճառով

Ճապոնական «Nissan» ավտոարտադրողը հայտարարել է համաշխարհային շուկայից 188 հազար ամենագնաց հետ կանչելու մասին` արգելակների համակարգում նկատված թերության պատճառով, որը կարող է հանգեցնել վթարների:
Հետկանչման են ենթակա «Pathfinder» ամենագնացի 2013 եւ 2014 թվականների JX35 եւ QX60 մոդելները, ինչպես նաեւ «Nissan – Infiniti» լյուքս մակնիշի մեքենաները:
Հետկանչը հիմնականում կվերաբերի ամերիկյան շուկային` ավելի քան 150 հազար մեքենա, սակայն մոդելներ են առաքվել նաեւ Կանադա, Չինաստան, Ռուսաստան եւ մի շարք այլ երկրներ: