
Պուտինն ու Յանուկովիչը վաղը կքննարկեն Ուկրաինայի եվրաինտեգրման հարցը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վիկտոր Յանուկովիչը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նստաշրջանի շրջանակներում քննարկելու են ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հարցը: Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Յուրի Ուշակովը.
«Ես կարծում եմ, որ այդ հարցը (Ուկրաինայի կողմից համաձայնագիր ստորագրելը) կախված է մեր հարաբերությունների ողջ համալիրի վրա, և բնականաբար այս կամ այն չափով կշոշափվի նախագահների կողմից»:
Ուշակովն ընդգծել է, որ Պուտինը Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում, «ոտքի վրա շփումներից» բացի, երկկողմ հանդիպումներ է ունենալու Ուկրաինայի նախագահի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նստաշրջանը Մինսկում տեղի է ունենալու վաղը: