Ռուսաստանը «Вена» ինքնագնաց հրանոթներն Ադրբեջանին կհանձնի մինչև 2014 թվականի ավարտը. աղբյուր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ամբողջովին կկատարի Ադրբեջանի հետ պայմանագիրը և 2S31 «Вена» ինքնագնաց հրանոթները նրան կմատակարարի մինչև 2014 թվականի ավարտը: Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:

Մոտ ժամանակներս Ադրբեջանին կհանձնվի Կուրգանում արտադրված ինքնագնաց հրանոթների առաջին խմբաքանակը: Ռուսաստանն ու Ադրբեջանը համապատասխան պայմանագիրը ստորագրել են 2012 թվականին: Դրանով նախատեսվում է, որ Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառելու Вена տիպի 18 ինքնագնաց հրանոթ (տրամաչափը՝ 120 միլիմետր):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031