Բաժիններ՝

ՃՈ տեսուչները կանխել են կնոջ ինքնասպանության փորձը

lorinews.am-ի փոխանցմամբ,  այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Վանաձորում: Կայքի  թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ միջին տարիքի մի կին տարօրինակ շարժումներ է անում, ձգվում է կամուրջի ճաղերից այն կողմ և փորձում է իրեն նետել կամրջից, իսկ կամրջով անցնող մեքենաների վարորդներից պահանջում է հեռանալ իր մոտից:

Թղթակիցը կատարվածի մասին տեղեկացրել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցներին: Անմիջապես կապ է հաստատվել Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի առաջին դասակի տեսուչներ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Ազարյանի և ոստիկանության լեյտենանտ Սերգեյ Գոգչյանի հետ, որոնք էլ անմիջապես հասնելով դեպքի վայր, բանակցություններ են սկսել իր կյանքին վերջտալ ցանկացող կնոջ հետ: Ճանապարհային ոստիկանները բանակցութունների արդյունքում կարողացել են կանխել կնոջ ինքնասպանության փորձը: Կինը սակայն ոստիկաններին հայտնել է, թե ինքը ոչ ցանկացել է նետել իեն կամուրջից, և ոչ՝մեքենաների տակ ընկնել.: Հաշված րոպեների ընթացքում դեպքի վայր ժամանեցին նաև Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատի տղաները՝ ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ:

Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս