
Առաջիկա 5 տարում էներգետիկ ոլորտում իրականացվելու են խոշոր նախագծեր. Ռովնագ Աբդուլաև

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է, որ էներգետիկ ոլորտում իրականացվելու են խոշոր նախագծեր, որոնցից հիմնական առաջնահերթությունների թվում է ադրբեջանական գազը Եվրոպա արտահանելը:
Նա հավելել է, որ Ադրբեջանը հետագա 5 տարիներին նպատակադրվել է իրագործել «Շահդենիզ 2», «Հարավկովկասյան գազատար» (Բաքու-Թբիլիսի-Էրզրում, ԲԹԷ), TANAP («Անդրանատոլիական գազատար») և TAP («Անդրադրիատիկ» գազատար) նախագծերը. «TAP-ը կարևոր նախագիծ է, որի արժեքը կազմում է 40 միլիարդ դոլար: Մեր նպատակը հետագա 5 տարիներին այդ նախագծերի իրագործումն է»: