
Արևմուտքը խնդրել է չհրապարակել բանակցությունների մանրամասները. իրանական կողմ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևմուտքի երկրներն Իրանին խնդրել են չբարձրաձայնել «Վեցյակի» հետ բանակցությունների մանրամասների մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:
Վերջինիս խոսքերով՝ իրանցիների մի մասը կարծում է, որ հենց Թեհրանն է կոչ արել գաղտնիացնել բանակցությունների մանրամասները, սակայն Իրանը թաքցնելու որևէ բան չունի սեփական ժողովրդից:
Իրանն ու «Վեցյակը» Ժնևում բանակցել են հոկտեմբերի 15-16-ին: Իրանական կողմից այդ բանակցություններին մասնակցել է բանագնացների նոր թիմ, որև ձևավորվել է Իրանի նախագահական ընտրություններում Հասան Ռոուհանիի հաղթանակից հետո: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հաջորդ փուլը Ժնևում անցկացվելու է նոյեմբերի 7-8-ին: