
Փարիզում ամերիկացի դեսպանը պարզաբանումներ տալու նպատակով կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

BBC-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջև հասունանում է սկանդալ, ինչը կապված է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների հետ: Դրանցում խոսք էր գնում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից Ֆրանսիայի քաղաքացիների ավելի քան 70 միլիոն հեռախոսազանգերն ու միլիոնավոր SMS-երը գաղտնալսելու մասին:
Ընդ որում, դա իրականացվել էր մոտ 30 օրում՝ 2012 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2013 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում: Ֆրանսիան անընդունելի է համար դաշնակիցների միջև նմանատիպ գործունեությունը:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը պարզաբանումներ տալու նպատակով իր մոտ է կանչել ամերիկացի դեսպանին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: