
Ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են Ֆրանսիայի քաղաքացիներին. Le Monde

Ֆրանսիական Le Monde թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունն իրականացրել է Ֆրանսիայի քաղաքացիների հեռախոսազրույցների մասշտաբային գաղտնալսում: Այս մասին են վկայում ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
2012 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2013 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Ազգային անվտանգության գործակալությունն իրականացրել է 70.3 միլիոն հեռախոսազրույցների ու SMS-երի գաղտնալսում: Այդ նպատակով ամերիկյան հատուկ ծառայությունները կիրառել են տարբեր մեթոդներ:
SMS-երի հարցում համակարգն ավտոմատ վերլուծության է ենթարկել դրանցում որոշակի առանցքային բառերի առկայությունը: Գաղտնի ծրագիրը ստացել է US-985D անունը: Միջին հաշվով օրական գաղտնալսվել է մինչև 3 միլիոն հեռախոսազանգ և SMS, իսկ առավելագույն ցուցանիշը կազմել է մինչև 7 միլիոն: