Բաժիններ՝

Հոկտեմբերի 25-ին Սաակաշվիլիի նստավայրի մոտ անցկացվելու է «Մնաս բարով, պարո՛ն նախագահ» ակցիան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 25-ին Թբիլիսիում՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նստավայրի մոտ, անցկացվելու է «Մնաս բարով, պարո՛ն նախագահ» ակցիան: Այն կազմակերպել է «Հայրենասերներ» շարժումը:

Վերջինիս անդամների խոսքերով՝ այդ ակցիայի միջոցով իրենք շնորհակալություն են հայտնում Միխեիլ Սաակաշվիլիին՝ նրա կառավարման 9 տարիներին թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտում ձեռք բերված առաջընթացի համար: Նրանք բոլոր ցանկացողներին կոչ են արել գալ Հավլաբարի նստավայր:

Վրաստանում հերթական նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 27-ին: Վրաստանում նախագահի պաշտոնին հավակնում է 23 մարդ:

Վրաստանի Սահմանադրության համաձայն, Սաակաշվիլին չի կարող մասնակցել դրանց, քանի որ 2008 թվականին արդեն իսկ վերընտրվել է Վրաստանի նախագահի պաշտոնում: Սաակաշվիլին քանիցս հայտարարել է, որ իր նախագահական լիազորությունների ժամկետի սպառվելուց հետո մտադիր է մնալ քաղաքականությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031