Բաժիններ՝

Պետական հատվածի աշխատողները շարունակում են աղքատանալ

ՀՀ պետական հիմնարկներում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 116 536 դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական աշխատողների աշխավարձը աճել է 2.5%-ով։

Միևնույն ժամանակ, այս տարվա հունվար-սեպտեմբերին սպառողական գները հանրապետությունում աճել են 5.6%-ով։

Սա նշանակում է, որ աշխատավարձով ապրող պետական ծառայողների գնողունակությունն անկում է ապրել 3.1%։ Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ սրանք աղքատացել են։

Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ միջին ամսական աշխատավարձը աճել է 6.4%-ով և կազմել 180 233 դրամ։

Ընդհանուր միջին անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 146 367 դրամ՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 4%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս