Բաժիններ՝

«Էյր Արմենիա»-ի առաջին օդանավը հոկտեմբերի 23-ին վայրէջք կկատարի «Զվարթնոց»-ում

«Էյր Արմենիա» ավիաընկերության առաջին օդանավը՝ Բոինգ 737-ը, հոկտեմբերի 23-ին վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին 168.am-ին հայտնեցին ավիաընկերությունից:

Օդանավն առաջին ուղևորների փոխադրությունը կկատարի Երևան-Մոսկվա ուղղությամբ, հոկտեմբերի 27-ին: Չվերթի տոմսերն արդեն վաճառված են:

Հիշեցնենք, որ նախապես «Էյր Արմենիան» մտադիր էր բերել Airbus 320 օդանավ, սակայն դրա տեխնիկական տվյալները չեն բավարարել ընկերությանը և «Էյր Արմենիան» հրաժարվել էր այդ օդանավից:

Մինչ այս բեռնափոխադրումներով զբաղվող «Էյր Արմենիա» ընկերությունը հուլիսին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ստացել է Հայաստանից ուղևորափոխադրումներ իրականացնելու ժամանակավոր թույլտվություն: Այն թռիչքներ է իրականացնելու միայն դեպի Ռուսաստան՝ Մոսկվա, Սոչի, Կրասնոդար, Ռոստով, Սանկտ Պետերբուրգ և Սամարա քաղաքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031