
Իրանի հատուկ ծառայություններն այս տարի կանխել են մահապարտ-ահաբեկիչների 11 հարձակում

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընթացիկ տարում (մարտի 21-ից) Իրանի հատուկ ծառայությունները կանխել են մահապարտ ահաբեկիչների 11 հարձակում: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին:
Վերջինիս խոսքերով՝ ահաբեկչական խմբերը պլանավորել են մասշտաբային գործողություններ երկրի հարավ-արևելյան շրջանում: Նշվում է, որ Իրանի հարավ-արևելքում վերջին խոշոր ահաբեկչությունն իրականացվել է 2009 թվականին, երբ զոհվեց մոտ 50 մարդ: