
Սաուդյան Արաբիան հրաժարվել է ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամությունից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան, որը երեկ իր պատմության մեջ առաջին անգամ ընտրվեց ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ, այսօր հրաժարվել է դրանից:
Իր որոշումը Սաուդյան Արաբիան պատճառաբանել է ՄԱԿ ԱԽ-ի երկակի ստանդարտների քաղաքականությամբ և միջազգային առանցքային հարցերը լուծելում նրա անընդունակությամբ:
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ ամենի հետևանքով աշխարհում շարունակվում է պահպանվել անկայունություն, խախտվում են մի ամբողջ ժողովուրդների իրավունքները, տարածվում են հակամարտություններն ու պատերազմները: