
Դոլար չի վաճառվել

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլար չի վաճառվել։ Դոլարն առաջարկվել է 407.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 406.5 դրամը։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 405 դրամ, վաճառքինը՝ 408 դրամ: Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան արժույթը բորսայում զգալիորեն արժեզրկվել էր՝ 408 դրամից հասնելով 406 դրամի։