
Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 17-18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին երեկոյան ժամերին , 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-21-ին կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում՝
Հոկտեմբերի 17-18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Երևանի հոկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալները`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.80C (2003 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -0.70C (1948 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 13.40C