
Փլուզման վտանգ Մալիշկա գյուղում (լուսանկարներ)

Հոկտեմբերի 16-ին, ժամը 10.13-ին տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի Վայքի փողոցի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը վնասվել են և առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տան հարակից սարալանջից մոտ 0.7 խմ մակերեսով քարե սալիկը պոկվել և ընկել է 11-րդ փողոցի տներից մեկի տանիքին, ինչի հետևանքով վնասվել է տան փայտյա կառուցատարրերը (մոտ 22 քմ), բետոնյա ծածկի վրա (6 քմ) առկա են ճաքեր:
Տան տանիքը կվերանորոգվի մարզպետարանի քաղաքաշինության վարչության աջակցությամբ: