Լոնդոնում կանխվել է թուրքի ու ադրբեջանցու կողմից առևտրի կենտրոնների պայթեցումը. The Guardian
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու, որոնց կասկածում են ահաբեկչություն պատրաստելու մեջ: Ձերբակալվածների թվում է հայտնվել նաև Մեծ Բրիտանիայի 28-ամյա մի քաղաքացի, ով ունի ադրբեջանական ծագում:
Մյուս ձերբակալվածներից մեկը թուրք է, իսկ մյուս երկուսը՝ ալժիրցի և պակիստանցի: Նրանք բոլորն էլ պահվում են Լոնդոնի հարավի մեկուսարանում: Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ հանդիսացող թուրքին ու ալժիրցուն ձերբակալել են Լոնդոնի արևելքում, ադրբեջանցուն՝ Լոնդոնի արևմուտքում, իսկ Պակիստանից ժամանածին՝ մայրաքաղաքի հարավ-արևմուտքում:
Թերթի տվյալներով՝ ձերբակալվածները Լոնդնում պատրաստում էին այնպիսի ահաբեկչություններ, ինչպիսիք որ իրականացվեցին Նայրոբիի առևտրի կենտրոնում (այս տարվա սեպտեմբերի վերջ, 67 զոհ) և Մումբայում (2008, 164 զոհ):