PKK-ը Սիրիայում ձևավորել է մոտ 1000 մարդուց բաղկացած գումարտակ. թուրքական հետախուզություն

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) Սիրիայում ձևավորել է մոտ 1000 մարդուց բաղկացած գումարտակ: Այս մասին են վկայում թուրքական ոստիկանության ազգային հետախուզական դեպարտամենտի տվյալները:

Դրանց համաձայն, Սիրիայում PKK-ի ստեղծած կառույցը կազմված է մի քանի ստորաբաժանումից, ինչպիսիք են արևմտյան ճակատը, արևելյան ճակատը, կանանց գումարտակը և անվտանգության ուժերն ու աշխարհազորը:

Թուրքիայից ու Իրանից ժամանած PKK-ի երիտասարդ զինյալները դրա կազմը համալրելուց առաջ անցնում են քաղաքական նախապատրաստություն, ինչից հետո նրանց սովորեցնում են դիվերսիաների մեթոդները:

Ավելի ուշ այդ կուրսը հաջողությամբ անցածներին տեղավորում են համապատասխան ստորաբաժանման մեջ: Զեկույցի համաձայն, նմանատիպ յուրաքանչյուր ստորաբաժանում բաղկացած է 50 մարդուց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031