
Տրիպոլիի կենդանաբանական այգին վերածվել է ապօրինի ներգաղթյալներին պահելու վայրի. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Մուամմար Քադաֆիի վարչակարգի տապալումից անմիջապես հետո փակված Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի կենդաբանական այգին երկու տարվա պարապուրդից հետո վերստին սկսել է գործել:
Սակայն այժմ այն ծառայում է որպես ապօրինի ներգաղթյալներին պահելու վայր: Օրական այստեղ է բերվում մինչև 50 մարդ, որոնց ձերբակալել են մայրաքաղաքում՝ համապատասխան փաստաթղթեր չունենալու համար:
Լիբիայում նոր իշխանության հաստատումից հետո երկիրը վերածվել է խոշորագույն փոխադրման կետի՝ Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրների փախստականների համար: Հայտնվելով Լիբիայում՝ նրանք փորձում են նավերով անցնել Միջերկրական ծովն ու հայտնվել ԵՄ-ի երկրներում: