Իրանը ցանկանում է «Վեցյակի» հետ հանդիպել արտգործնախարարների մակարդակով

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հոկտեմբերի 15-16-ին Ժնևում «Վեցյակի» հետ բանակցելուց հետո ցանկանում է կրկնել այդ հանդիպումն արտգործնախարարների մակարդակով՝ վերջնականապես ձևակերպելու համար հնարավոր պայմանավորվածությունները:

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար, Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Վաղը մեկնարկելիք ժնևյան հանդիպմանը «Վեցյակը» ներկայացված է լինելու փոխնախարարների ու քաղաքական տնօրենների մակարդակով:

Զարիֆը հույս է հայտնել, որ ժնևյան հանդիպման արդյունքներով կողմերին կհաջողվի մոտենալ «ճանապարհային քարտեզի» ընդունմանը, սակայն դա անելու համար հավանաբար կպահանջվի արտգործնախարարների մակարդակով հանդիպում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031