
Նյու Յորքում այցելությունների համար վերաբացվել է Ազատության արձանը

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Նյու Յորքում գտնվող Ազատության արձանը նահանգի ֆինանսավորումների շնորհիվ գրեթե երկշաբաթյա ընդմիջումից հետո վերստին բացվել է այցելությունների համար:
ԱՄՆ-ում հոկտեմբերի սկզբից տիրում է ֆինանսական shut down, ինչի հետևանքով ԱՄՆ-ում փակվել են ֆինանսական հիմնարկները, ինչպես նաև մի շարք թանգարաններ ու հուշարձաններ, այդ թվում նաև Ազատության արձանը:
Վերջինիս և հարակից այգու ավելի քան 400 աշխատողները ճգնաժամի պատճառով կորցրել են աշխատանքը: Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ իրենք համաձայնվել են ստանձնել օբյեկտի ֆինանսավորումը՝ ընդգծելով, որ արձանի շահագործման ծախսերն աննշան են:
Ազատության արձանի սպասարկումն օրական նահանգի վրա արժենալու է 61.600 դոլար: Արիզոնա և Հարավային Դակոթա նահանգները նույնպես որոշել են ֆինանսավորել Մեծ Կանիոնն ու Ռաշմորի լեռները: