
Մոսկվայի անկարգություններին սկիզբ դրած սպանության հեղինակն ադրբեջանցի է. Известия

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Մոսկվայի ոստիկանությունը Բիրյուլևոյի բանջարեղենի բազայում ձերբակալել է մոտ 1200 մարդու, որոնցում մեծ թիվ են կազմում ադրբեջանցիները:
Բիրյուլևոյում անկարգություններ ծագեցին այն բանից հետո, ինչ Բիրյուլևոյի 25-ամյա բնակիչ Եգոր Շչերբակովը սպանվեց հոկտեմբերի 10-ի գիշերը: Շչերբակովը դանակահարվել էր իր ընկերուհու համար մտած վիճաբանության ժամանակ:
Դա հանգեցրել էր նրան, որ ազգայնականները հոկտեմբերի 13-ին Բիրյուլևոյում անցկացրել են «ժողովրդական հավաք», որը վերաճել է ջարդերի ու ոստիկանության հետ բախումների: Անկարգությունների փաստով հարուցվել է քրեական գործ:
Նշվում է, որ Բիրյուլևոյի շրջանում բնակվում են Կովկասից ու Միջին Ասիայից ժամանած մեծ քանակությամբ ներգաղթյալներ, որոնք աշխատում են ադրբեջանցի ներգաղթյալներին պատկանող բանջարեղենի շուկայում:
Կասկածներ կան, որ Շչերբակովին սպանել է ադրբեջանցի մի ներգաղթյալ, ով Մոսկվայում զբաղվում է շաուրմայի վաճառքով: Известия թերթի տվյալներով՝ հենց նա է սպանության գլխավոր կասկածյալը, ով դանակի հարված է հասցրել Շչերբակովին՝ սրտի շրջանում: