Բաժիններ՝

Սաակաշվիլին վրացի գործարարներին խնդրել է ֆինանսավորել նախագահական գրադարանի կառուցումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է վրացի գործարարներին՝ խնդրելով ֆինանսավորել նախագահական գրադարանի կառուցումը:

Այս մասին նշված է Facebook սոցցանցում Սաակաշվիլիի պաշտոնական էջում: Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր նախագահական լիազորությունների սպառվելու ժամանակ պլանավորում է բացել նախագահական ժամանակակից գրադարան, որը նախատեսված է լինելու երիտասարդ սերնդի համար և պարունակելու է Վրաստանի ղեկավարի կառավարման պատմության վերաբերյալ բազմաթիվ նյութեր:

Սաակաշվիլիի խոսքերով՝ նախագահական գրադարանի կառուցումն արժենալու է մի քանի հարյուր հազար դոլար: Նա ընդգծել է, որ իր նախագահության ընթացքում ոչ մի անգամ գործարարներից փող չի վերցրել, և այժմ նույնպես չունի դրա ցանկությունը:
Սաակաշվիլին պարզապես ցանկանում է, որ գործարարները ֆինանսավորեն նախագահական գրադարանի կառուցումը:

Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031