Բաժիններ՝

Ծաղկաձորում մեկնարկում է Եվրասիական միության ստեղծման ու զարգացման թեմայով հայ-ռուսական կոնֆերանսը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 14-20-ին Երևանից ոչ հեռու գտնվող Ծաղկաձորում անցկացվելու է Եվրասիական միության ստեղծման ու զարգացման թեմայով միջազգային գիտա-պրակտիկ կոնֆերանս, որին մասնակցում են հայ և ռուս գիտնականներ:

Կոնֆերանսի կազմակերպիչներն են ՌԴ ԳԱԱ Սոցիլոգիայի ինստիտուտը, Հայաստանի ԳԱԱ-ն, Հայաստանում Ռուսաստանի համագործակցության ներկայացուցչությունը, ՌԴ Հարավային դաշնային համալսարանը, ԵՊՀ-ը:

Կոնֆերանսի լիագումար նիստն անցկացվելու է հոկտեմբերի 15-ին, իսկ հաջորդ օրերին մասնակիցները շարունակելու են աշխատանքներն ըստ բաժինների: Կոնֆերանսի մասնակիցները նաև այցելելու են Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր և մասնավորապես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031