Մեծ Բրիտանիան դյուրացնում է Չինաստանի հետ վիզային ռեժիմը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան ամենամոտ ժամանակներս Չինաստանի քաղաքացիների համար կդյուրացնի վիզա ստանալու գործընթացը:
Այս մասին հայտարարել է Ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, որի գլխավորած Միացյալ թագավորության առևտրային պատվիրակությունը ներկայումս պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում:
Նախարարի խոսքերով՝ արդեն 2014 թվականի ամռանից բրիտանական կառավարությունը սկսելու է տրամադրել այսպես կոչված բարձր առաջնահերթության վիզաներ, փաստաթղթերի դիտարկման գործընթացը չպետք է գերազանցի 24 ժամը:
Դեռ հայտնի չէ, թե քաղաքացիների որ խմբերը կօգտվեն այդ ամենից:
2012 թվականին բրիտանական կառավարությունը Չինաստանի քաղաքացիներին տրամադրել է 210.000 զբոսարջային և գործարար վիզաներ: Դրա արդյունքում այդ անձինք Մեծ Բրիտանիայի տարածքում ընդհանուր առմամբ ծախսել են մոտ 300 միլիոն ֆունտ սթեռլինգ (480 միլիոն դոլար):