
Մոսկվայի հարավում իրավիճակը վերցված է հսկողության տակ. ՌԴ ոստիկանություն (տեսանյութեր)

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ռուս հարյուրավոր ազգայնականներ՝ սկինհեդներ (սափրագլուխներ), երեկ բողոքի ակցիա են իրականացրել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Բողոքի ակցիայի համար առիթ է ծառայել այն, որ 25-ամյա մոսկվացի Իգոր Շչերբակովին սպանողը հայտնաբերված չի եղել:
Բողոքի ակցիայի մասնակիցները երեկ հարձակում են գործել Բիրյոլևոյի շրջանում գտնվող առևտրի կենտրոնի վրա և ծեծի են ենթարկել Կովկասից ու Միջին Ասիայից ժամանած ներգաղթյալներին: Առավել ուժգին տուժել է միջինասիացի 5 ներգաղթյալ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր:
Տուծաժներ կան նաև ոստիկանների շրջանում: Ռուսաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ Մոսկվայի հարավում իրավիճակը վերցված է հսկողության տակ: